22 05 2020

Հարձակում` Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա

Հարձակում` Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա

Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա նշել է.

«Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված:

Փաստաբանների եւ նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները եւս այս իշխանության ձեռքբերումն են:

Կառավարության 2019 թվականի ծրագրի մեջ ասված էր, որ քայլեր կձեռնարկվեն փաստաբանության ինստիտուտի պաշտպանության համար: Դրանք ոչ միայն չեն ձեռնարկվել, այլեւ վերջերս մերժվեց նույնիսկ քննարկել փաստաբանի աշխատանքի խոչընդոտման քրեականացման մեր նախագիծը:

Դուք կհարցնեք` ինչու՞:

Որովհետեւ այս իշխանությանը ձեռնտու է քաղաքականացված իրավական գործընթացներում փաստաբանների նկատմամբ վիրավորանքը, սպառնալիքը, հարձակումը, նրանց նվաստացնելը` այդպիսով վնասելով արդար դատաքննությանը եւ վստահորդների իրավունքների որակյալ պաշտպանությանը:

Բայց հիշեք, ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ: Այնպես, ինչպես ատելությունն է այսօր վերադառնում ձեզ, այնպես էլ մի օր ձեզանից շատերը կունենան իրավական օգնության կարիք»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ